ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Հայ-հունական համերաշխություն

Հայ-հունական համերաշխություն
03.02.2015 | 00:59

Հունաստանի դեսպան Իոանիս Տայիսը գոհունակություն է հայտնել ԱԺ հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանը ճանաչում և դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանությունը: Դեսպանի հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ, Հայաստան - Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնած նախագծի նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, միջազգայնորեն դատապարտել ցեղասպանությունը, պաշտպանել մարդու իրավունքները, պայքարել թուրքական ժխտողականության դեմ: Նա հույս է հայտնել, որ նախագիծը մոտ ապագայում կյանքի կկոչվի:
Շարմազանովը և Տայիսը կարևորել են Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտությունը:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հունաստանում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ևս կշարունակվի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես՝ բարեկամության խմբերի ամրապնդումն ու հետագա զարգացումը:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ